Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները Ղարաբաղ կտեղափոխեն ռազմական ինժեներներին, տեխնիկա եւ սարքավորումներ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռները կտեղափոխեն ռազմական ինժեներներ, տեխնիկա եւ սարքավորում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների իրականացման գոտի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը: «Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդակայանից ՌԴ ԶՈՒ ինժեներների խմբեր, ինչպես նաեւ ինժեներական տեխնիկա եւ սարքավորումներ տեղափոխելու համար խաղապահ գործողության շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները մաքրելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներներին, բուլդոզեր եւ մեծ բեռնատար մեքենա, որն ունի բարձր անցանելիություն խաղաղապահ գործողությունների գոտի դիտակետերի համար սարքավորումներ տեղափոխելու համար:

http://armday.am/post/153762/ro-sastani-razmatiezerakan-o-zheri-inqnatirnery-gharabagh-kteghapokhen-razmakan-inzhenernerin-tekhnika-e-sarqavoro-mner