Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու Ռեզա Արդաքանիանին անդրադարձել են գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը

Նոյեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին: Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ եղավ գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 թ. ավարտը կողմերի առաջիկա անելիքներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

http://armday.am/post/153768/irano-m-hh-artakarg-liazor-despann-o-reza-ardaqanianin-andradardzel-en-gazi-energetikaji-olorti-hamategh-tsragreri-irakanatsmany