Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռի արձակման

Իսրայելական կործանիչները եւ ուղղաթիռները կիրակի հարվածել են արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերի ուղղությամբ Գազայի հատվածում՝ ի պատասխան Իսրայելի տարածքում շաբաթ երեկոյան հրթիռակոծման, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը:

«Ավելի վաղ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է հրթիռ: Ի պատասխան դրան՝ Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչներն ու ռազմական ուղղաթիռները հարվածել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախների ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունում հավելել են, որ հարձակման ընթացքում խոցվել է հրթիռների արտադրությամբ զբաղվող երկու օբյեկտ, ստորգետնյա կառուցվածքներ եւ ՀԱՄԱՍ շարժման ծովային ուժերի ուսումնական համալիրը, որն Իսրայելի ՊԲ-ն համարում է պատասխանատու Գազայի հատվածում բոլոր իրադարձությունների համար: Զինվորականները նշել են, որ շարունակում են վճռական միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում Իսրայելի քաղաքացիական հասարակությանը կամ ինքնավարությանը վնաս հասցնելու ցանկացած փորձերի դեմ:

Շաբաթ երեկոյան Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները հրթիռ էին արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, ինչի հետեւանքով աշխատել էր օդային տագնապի ազդանշանը երկրի հարավում՝ Աշկելոն խոշոր քաղաքում: Kan ռադիոն հաղորդում է, որ հրթիռի պայթելու հետեւանքով վնաս էր հասցվել քաղաքի արդյունաբերական գոտում գործարաններից մեկի շենքին, սակայն տուժածների մասին տեղեկությունների չեն հաղորդվել:

http://armday.am/post/153798/israjely-harvatsner-e-hastsrel-gazajo-m-hamas-i-o-ghgho-tjamb-i-pataskhan-hrtiri-ardzakman