Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։

Բագրատ Բադալյանն ավելի ավղ զբաղեցնում էր Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։

Նշենք, որ ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր Վարագ Սիսեռյանը, ով ազատման դիմում էր  գրել և հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին։ Վարագյանը որպես պատճառ նշել էր Նիկոլ Փաշինյանի՝ առաջնագծի զինվորների ուղղված գրառումը, որտեղ վերջինս նշել էր․ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

http://armday.am/post/153601/bagrat-badaljany-nshanakvel-e-pokhvarchapet-tigran-avinjani-grasenjaki-ghekavar